Նարեկ - Պոեզիա - Narek Kirakosyan - Poezia - Главная страница
Երկուշաբթի, 21.05.2012, 02:11
Նարեկ
Главная | Регистрация | Вход Приветствую Вас Гость | RSS
ՄԵՆՅՈՒ
ՄԻՆԻ ՉԱՏ
Block title

Ընդամենը օնլայն 0
Հյուրեր` 0
Օգտագործողներ` 0
ՀԱՐՑՈՒՄ
Ձեր կարծիքը կայքի մասին
Ընդամենը 109
ԱՅՑԵԼՈՒՆԵՐ
Block contentfree counters

Խնկյալ, բարեշնորհ, կենսապարգև ՏԵ՜Ր,
Անշոշափելի ԷԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ,
ՊԱՏԱՐԱԳՎԱԾ ԼՈՒՅՍ:
Լսիր Աղոթքս Արփիացնցուղ:
... Տես ավելին »

Просмотров: 45 | Добавил: Narek6597 | Дата: 08.04.2012 | Комментарии (0)

Պոեզիան դավանանք է`անկաղապար, վերժամանակյա: 
Նրա ֆենոմենը ԲԱՌՆ է`ձուլված մտասևեռումներից, Լուսաթաթախ Հարմոնիայի էլեկտրական պաթոսից:
Այն հեղվում է ՄԹԱԳՆՈՒՄՆԵՐԻ ՊԱՏԱՐԱԳԻՑ` վերածվելով արտաբերման ՇԱՐԱԿԱՆԻ:
Բառի ոգին տիեզերական լիցքն է, էներգիայի պահպանման օրենքը:
Բառը լիցքավորվում է ԵՐԿՈՒՆՔԻ ՔՎԱՆՏԱՅԻՆ ՄԱՍՆԻԿՆԵՐԻՑ` բոցվելով մթնոլորտում հոգեվիճակների:
Բացարձակ է բառը: Առինքնող, վեհաշուք: Իր մեջ կրում է վերացականն ու զգացականը: Նրա մետաֆիզիկան ԷՈՒԹՅՈՒՆՆ Է:
Տիրակալ մտքի գերլարումից նյութվում է ՔԱՈՍԸ ՈԳՈՐՈՒՄՆԵՐԻ:
Հեղվում են իմպուլսակիր մասնիկները ԱՐԱՐՄԱՆ:
Կիզակետում ձուլվում է իդեան բնազանցական:
Քվանտային հյուլեները դաջվում են մտահոսքին` մագնիսացնելով մթնոլորտը:
Շիկացաց ճառագայթներն անցնում են մաշկիտ տակ, հրահեղուկ հոսքով մտնում երակներիդ մեջ` բյուրեղացնելով ԱԿՆԹԱՐԹԸ,որից  բեկվում է Ներշնչման Մենախոսությունը:
Երկունքը ստրկացնում է, են... Տես ավելին »
Просмотров: 229 | Добавил: Narek6597 | Дата: 22.02.2011 | Комментарии (0)

Հոգեկան շեղումներ ունեցողները կարող են ներզգացական նետահոսքով վարակվել , ընկալել ու ապրել Ստեղծվող Նյութի Բուրեղացումը:
Խախտվածներն են խախտում Կանոնները, պոկում շղթաները` չենթարկվելով Մակերեսի Ձգողությանթ:
Նրանց սուբստանցիան ՄԵՏԱՄՈՐՖՈՐՆ Է:
Ժամանակի սլաքներն են ՔԱՎԱՐԱՆԸ:
Ատոմային կշիռն ու Էներգետիկան են ՌԻԹՄԻ Ստիմուլը:
Նրանք կրում են տրանսցենդենտալ աշխարհի հայելային արտացոլքը:
Պատկերների բեկումից առաջացած գերդինամիկ ցասումով Արարում են, վախճանված օրն օծում` Կիսամութի Արյամբ, Աղջամուղջի Բոցով:
Գանգատուփում Հրկիզելով Խավարումն անշունչ:
Նրանք ուզում են ՀԵՂԱՇՐՋՈՒՄ ԱՆԵԼ` Գելիոտինից չվախենալով, բայց ուզում են, ստիպում են,պարտադրում են …
Քնում-ելնում են դրանով, քայլում` դրանով, ապրում` դրանով, ԳԺՎՈՒՄ` դրանով:
Ձգտում են ամեն ակնթարթում ՊԱՅԹԱԾԸ հաղորդել, ԿԻԶԱԿԵՏՈՒՄ լինել:
Անընդհատ փորձում են Կրակոտ ՄՏԱՍԵՎԵՌՈՒՄՆԵՐԸ ներարկել թղթին `
Սպիտակ կախարդին, որը մագնիսական դաշտով գերում, իշխում է, որից Հ... Տես ավելին »
Просмотров: 197 | Добавил: Narek6597 | Дата: 22.02.2011 | Комментарии (0)

Անգորշությունը խաթարում է, որ մտքերը հոսեն ջրվեժվող կշռազանգվածի ժայռածեծ ուժով:

Խոհերը գույների ձուլվում են իրար, ամպերի պես հորիզոնը հագեցնում են պատկերներով ու շողակնելով շիկնում են լույսից` մթության մեջ խոսելով հետս:

Մարմնումս մենակ չեմ. Անելիքս արգելակում է ԽԵԼԱԳԱՐ, ԴԱԺԱՆ, աստվածային քողարկված ՊԱԹՈՍ:

Երբ քայլելիս մտածում եմ` ակնթարթը կանգ է առնում: Քունքիս մեջ տրոփյուն է արձագանքվում: Արագացնում եմ եմ քայլեևս, բայց տեսադաշտը ավելի դանդաղ է վերարտադրվում ՈՒղեղումս:

Թմբիրի մեջ եմ:

Արյան շրջանառությունը շնչասպառ է անում Շղարշը Շոգեհամա:

Տանջված ժամանակի սլաքները չեն քայլում ոտքերիս հետ համընթաց:

Տիրակալ միտքը խեղդում է:

Լռություն է:

... Տես ավելին »

Просмотров: 193 | Добавил: Narek6597 | Дата: 22.02.2011 | Комментарии (0)

Ծանրացասում Հարմոնիան ցանեց երկրի երեսին

խարտիշագեղ ու ոգեցունց Արևների փայլակնազարդ շղարշը:

Այնտեղ` Կրակներ են Կերտված Կիզիչ Կայծակներից,

Կրափոշուց:

Կենասևեռ Կիզակետի Կապանքներից

Հորդում է Հաղորդությունը Համացոլք:

Խելագարվեց դեղին մշուշ թքող,

շառագունած ու նյարդային Մայրամուտը Հարության:

Դարչնագույն երազներիս ծփանքը

ապտակեց կեսգիշերվա ցնորքը,

որի ոգում խաժատեսիլ,

բռնկվող Մուսան է`

Գերհուզմունքի և մղումի Քավարան, 

... Տես ավելին »

Просмотров: 223 | Добавил: Narek6597 | Дата: 22.02.2011 | Комментарии (0)

Պոեզիան ժամանակի և տարածության ներդաշնակություն է, նրա անտես եզերքների մեջ մխրճվելու գերհուզմունք և կամային ռիթմի սինթեզ, որտեղ փորձում ես գտնել տիեզերական նետահոսքով վարակված հոգեկան իմպուլսը:
Բառերը պետք է պարպեն Պլատինե Պեգասում, որտեղ կփոթորկի ՄԱՆԱՆԱՆ`
Երկաթե Ձիերի վարգը համադրելով աստղային շղարշին:
Ապագայի խոսքը կերիզի տեսադաշտը, հոգեծին ուժ և Գալիքի Ոգի ներարկելով:
Արթնության լույսի շողից կցնդի երազը մոգական, որ նոր սուբստանցիա կշպրտի շրջանակից դուրս` այլ ոլորտ`
Կենսական Կաթիլը Ադամանդ դարձնելով:
Մարսի ռազմական շքերթ է հարկավոր, Օրիոնի ոգի, մագնիսական ալիքների քնար, որ շեշտակի կխուժեն աղեղի թափից` երիզելով Գալակտիկաներն անհայտ:
Ներազդման ռիթմից կճախրի Գունախաղը:
Արեգակից թրծված ԼՈՒՅՍ է անհրաժեշտ, որ Ազատության մոլուցքով տեմպ կտա հիմնաքարին` նոր ուղիներ հարթելով կապարե խտությամբ ՏԻԵԶԵՐՔԻՆ:
Պոետները վերժամանակյա ՄՈԳԵՐ են, նրանք վերացարկում են տարածության և ժամանակի չափումները, նրանց հակադիր բևե... Տես ավելին »
Просмотров: 173 | Добавил: Narek6597 | Дата: 22.02.2011 | Комментарии (0)

Ես ուզում եմ թռչել լռության ելևէջների ու ռիթմի ներքո,

բայց այդ պահին  մեջս  իշխում է,

ինչպես նետը խռնվող օդում

ՄՏԱԾՈՂ ՏԵՍԻԼՔԸ:

Չի ենթարկվում գրիչը ՆԶՈՎՔՆԵՐՈՎ ԼԵՑՈՒՆ ՈՒՂԵՂԻՍ,

որ պայթում է մեղավոր Թղթի վրա:

Չեմ լսում զառանցանքները հնաբույր:

Հոգիս վառվում է ՄՈՒՍԱՅԻ շնչով,

կարոտո 'վ,

հրո 'վ,

որտեղ արեգակի բույրն ու համն է մխրճված:

Վերևում ԴՈՓՈՒՄ Է ՆԻՐՎԱՆԱՆ:

Սևազգեստ Մեռելներ են Խավարում թափառում:

Մեջս պայքար է:

Կավի նաման ճզմվում եմ... Տես ավելին »

Просмотров: 189 | Добавил: Narek6597 | Дата: 22.02.2011 | Комментарии (0)

Ելևէջեց Երազս Երկնային,

Արևն Արբեց Աղջամուղջից,

Տիեզերքը Տենդով Տխուր`

Շառագունեց, Շիկնեց Շողից:

Կրակներից կայծակնային

Ողջակիզվեց Որոգայթը Ոսկեծին:

Օրորվում էր Օրը Օրհնյալ:

Գիրթ Գիսաստղի Գորշ գույներից

Ցայգալույսի Ցողը Ցնդեց,

Հույսը Հալվեց Հրակարմիր Հորիզոնում.

Քամին Քերեց Քարաժայռից

Լռությունը Լուրթ Լեռների:

Просмотров: 156 | Добавил: Narek6597 | Дата: 22.02.2011 | Комментарии (0)

Աղոթում եմ քե՜զ, ՄՈՒՍԱ պանծալի,
թող որ իմ հոգում
մոլեգնի ՔԱՄԻՆ ԵՐԿՈՒՆՔԻ ԱՀԵՂ,
ու մրկածուփ ոգորումներիս վիհերին նեցուկ
արարեմ խրոխտ երգեր ոգողեն,
որ թնդա՜,
ցնդի՜,
ԱՍՏՎԱԾԱՅԻՆ ԼՈՒՅՍՈՎ ՈՂՈՂՎԱԾ…
Վարակիր դու ինձ հրացաս բոցով,
լարմամբ եթերի,
պաթոսով ռիթմի:
ներարկիր վառվող հոսանքով պոռթկուն,
որ շառագունի ցնորքն աստղածոր:
Օծիր ոսկեշող արևի լույսով,
որ պարպեմ ԽՐՈԽՏ,
լինեմ ԶԻՆԱՎԱՌ`
լիցքավորելով նյութը ներազդման:
……………………
Ինչպես մի անհայտ
Հեքիաթի հերոս`
ՄՆԱՄ ԵՍ ՀԱՎԵՐԺ:
Просмотров: 156 | Добавил: Narek6597 | Дата: 22.02.2011 | Комментарии (0)

Արեգակի հրով ու ներշնչմամբ բոցի,
լռությունից ծորող շղարշների շաղով,
դավանանքով խնկյալ ՄԵՀՅԱՆՆԵՐԻ`
Քրմապետի տեսքով ինձ այցի են գալիս
ՄՈՒՍԱՆԵՐԸ ՄԱՀԵՐԳ ՄՐՄՆՋԱԼՈՎ:
Մթնշաղից ծնված երազների հեռվում
Կիզվում են Կենսահորդ Կրակները ԿԱՄՔԻ: 
Բոսորագույն հրով ծիրանագույն ֆոնում 
բեկվում են բորբոք պատկերներ տենդի: 
Տիրակալ Մոգի խնկյալ խորհրդով 
բագին օծում են հրաշեկ ոսկով, մյուռոնով մտքի: 
Դողդոջ բառերով աղաչելով լույս, 
պարպելով ցոլքեր ցոլախինդ շողի, 
Հրացարկելով ԵՐԿՈՒՆՔՆ ԱՐԱՐՄԱՆ արշալույսների:


Просмотров: 162 | Добавил: Narek6597 | Дата: 21.02.2011 | Комментарии (0)

1 2 »


ՕՐԱՑՈՒՅՑ
«  Մայիս 2012  »
ԵրկԵրքՉրքՀինգՈւրբՇբթԿիր
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031
ՈՐՈՆՈՒՄ

ԱՐԽԻՎ
Copyright MyCorp © 2012
Хостинг от uCoz